Բժշկության մասին
Մի´ վնասիր...
Հույն բժիշկ և փիլիսոփա Հիպոկրատն անտիկ բժշկության բարենորոգիչն է, «բժշկության հայրը»: Նա բժշկությունն ազատել է քրմական ազդեցությունից և որոշել նրա ինքնուրույն զարգացման ուղին: Հիվանդությունը դիտել է որպես զարգացող երևույթ, ժխտել նրա գերբնականությունը:
Հիպոկրատը համարվում է բժշկական աշխարհագրության նախահայրը, նա կարևորել է ապրելավայրի ու շրջակա միջավայրի (հատկապես` կլիմայի) նշանակությունը հիվանդությունների ծագման գործում, իսկ մարդու մարմնակազմվածքի և խառնվածքի մասին ուսմունքով հիմնավորել է հիվանդի ախտորոշման ու բուժման անհատական մոտեցումը:
Հիպոկրատն անկողնու մոտ հիվանդի զննումը վերափոխել է բժշկական հետազոտման եղանակի: Առաջ է քաշել բուժման մի շարք սկզբունքներ` բուժել հիվանդին, ոչ թե հիվանդությունը, օգուտ տալ և չվնասել, օգնել բնությանը և, պահպանելով զգուշություն, խնայել հիվանդին: Մշակել է բժշկի երդման տեքստը: Հայտնի է եղել նաև որպես նշանավոր վիրաբույժ. կոտրվածքների և հոդախախտերի ժամանակ կիրառել է ձգման եղանակը, օգտագործել շինա, հատուկ սարքեր: Պահպանվել են Հիպոկրատի անվան հետ կապված շատ արտահայտություններ, որոնք թևավոր խոսք են դարձել, օրինակ` Հիպոկրատի երդում, Հիպոկրատի ժողովածու, Հիպոկրատի եղունգ, Հիպոկրատի աթոռ և այլն: Հիպոկրատի երդումն ընդունում են աշխարհի բոլոր բժիշկներն իրենց գործունեությունն սկսելուց առաջ:
Հիպոկրատի աշխատությունները նպաստել են միջնադարյան Հայաստանի բժշկագիտության զարգացմանը: Նրա աշխատություններից օգտվել և մեջբերումներ են կատարել Մխիթար Հերացին, Գրիգորիսը, Ամիրդովլաթ Ամասիացին և ուրիշներ:
Երբ բժիշկը չի կարող օգուտ տալ, թող չվնասի:
Կյանքը կարճ է, արվեստի ճանապարհը` երկար, հարմար պահը` կարճատև, փորձը` խաբուսիկ, եզրահանգումը` դժվար: Դրա համար ոչ միայն ինքը` բժիշկը, պետք է օգտագործի այն ամենը, ինչ անհրաժեշտ է, այլև հիվանդը, նրան շրջապատողները, և ողջ արտաքին իրավիճակը պիտի նպաստի բժշկին` իր գործունեության մեջ:
Բժիշկը փիլիսոփա է. չէ՞ որ չկա մեծ տարբերություն իմաստնության և բժշկության միջև:
Բժիշկը պետք է պահի ձեռքերը` մաքուր, իսկ խիղճը` անբիծ:
Բժշկությունը, իրավամբ, ամենաազնվագույնն է բոլոր արվեստներից:
Եթե մենք մեր հանդեպ լինենք պահանջկոտ, ապա ոչ միայն հաջողությունները, այլև սխալները կդառնան գիտելիքների աղբյուր:
Ինչ տուն էլ մտնեմ, կմտնեմ միայն հօգուտ հիվանդի:
Հակադիրը բժշկում է հակադրությունը:
Պարզեք պատճառը, կբուժեք նաև հիվանդությունը:
Սերը դեպի բժշկման արվեստը` դա հենց սերն է մարդկության հանդեպ:
Վարվիր հիվանդի հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեին քեզ հետ` հիվանդ պահերին:
Հիպոկրատ
Բժիշկը կարող է տիրապետել հզոր ճանաչողական տաղանդի, որսալ իր նշանակության ամենանուրբ դետալները, և ողջը կմնան անպտուղ, եթե ա չունի հիվանդի հոգին գրավելու ու ենթարկեցնելու ընդունակություն:
Վ.Վ. Վերեսարև
Հավատը բժշկի հանդեպ ամենաթանկարժեք դեղամիջոցն է:
Բ.Է. Վոտչա
Բժիշկը պետք է ունենա արծվի հայացք, աղջկա ձեռքեր, օձի իմաստություն և առյուծի սիրտ:
Ավիցենա (Աբու-Ալի Իբն Սինա)
Հետազոտելով հիվանդին` հիշի´ր, որ այդ ընթացքում հիվանդն էլ հետազոտում է քեզ:
Մ.Յա. Մուդրով
Բժի´շկ, բուժի´ր ոչ թե հիվանդությունը, այլ` հիվանդին:
Անհայտ հեղինակ
Բժիշկը սխալվելու իրավունք չունի, քանի որ դրանից է կախված հիվանդի առողջությունն ու կյանքը:
Վ.Յ. Դալինևսկի
Ով լավ ախտորոշում է, նա լավ բուժում է:
Անհայտ հեղինակ
Բարեխիղճ բժիշկը` մինչև հիվանդին բուժում նշանակելը, պետք է իմանա ոչ միայն հիվանդությունը, այլև առողջ ժամանակ նրա սովորություններն ու մարմնի առանձնահատկությունները:
Մարկ Տուլիում
Մարդն իրավունք չունի լինելու վատ բժիշկ, չէ՞ որ բժշկին է վստահվում ամենաթանկը` կյանքն ու առողջությունը:
Մաքսիմ Կոնչալովսկի
Բժշկի աշխատանքը, իրավամբ, ամենաարտադրողն է. կանխարգելելով կամ վերադարձնելով առողջությունը, բժիշկը վերականգնում է հասարակության բոլոր այն ուժերը, որոնք կկորսվեին առանց նրա հոգածության:
Մաքսիմ Կոնչալովսկի
Մարդիկ, որոնք զբաղված են այլ մարդկանց առողջության վերականգնմամբ` ցուցաբերելով զարմանահրաշ վարպետություն ու մարդկայնություն, վեր են կանգնած երկրի վրա բոլոր մեծություններից:
Վոլտեր
Ոչինչ նախապես հնարավոր չէ իմանալ: Մահացու հիվանդ մարդը կարող է կրել առողջի մահը: Կյանքը շատ արտասովոր բան է… Միշտ էլ դժվար է հավատալ` արտաքին տեսքից անվնաս թվացող հիվանդությունը կարող է լինել վտանգավոր: Բժիշկը միշտ պիտի հուսա, այդպիսին է նրա մասնագիտությունը:
Է.Մ. Ռեմարկ
Բժիշկ և մանկավարժ. երկու զբաղմունք, որոնց համար սերը դեպի մարդիկ պարտադիր հատկություն է:
Ն.Մ. Ամոսով
Սովորել` դառնալու բժիշկ. կոչվում է սովորել` լինելու մարդ: Բժշկի համար բժշկությունը, իրավամբ, ավելին է, քան մասնագիտությունը. այն ապրելակերպ է:
Ա.Ֆ. Բիլիբին
Այսօր բժիշկը ոչ միայն որակավորված մասնագետ է, նա պայքարող ճակատային զինվոր է` հանուն առողջության, երկարակեցության, ստեղծագործող լի կյանքի, հանուն խաղաղության: Նրան, իրավամբ, կարելի է համարել ժամանակակից կյանքի առաջնորդներից:
Բ.Գ. Պետրովսկի
Բժիշկները հաճախ մոռանում են, որ պետք է հատուկ նշանակություն տալ ուղեղի ենթագիտակցական համակարգին, ասել կուզե` երկրորդային ազդանշանային համակարգով ազդող խոսքային թերապիային:
Ա.Գ. Իվանով-Սմոլենսկի
Իհարկե` պետք է ձգտել բժշկության տեխնիկական առաջընթացին, բայց այնպես, որ չմոլորեցնել բժշկի թանկարժեք որակը` սրտակցությունը, սերը դեպի մարդիկ, մարդկայնությունը: Չնայած տեխնիկական զինվածությանը` բժշկությունը չի դադարում լինել բժշկական անհատականություն:
Ա.Ֆ. Բիլիբին
Հիվանդի հանդեպ բժշկի վերաբերմունքում արգելվում է հակակրանքը, դյուրագրգռությունը, անհամբերությունը, մոռացկոտությունը:
Ա.Վ. Գուլյաև
Մարդն իրավունք ունի լինել վատ նկարիչ կամ վատ հյուսն, բայց իրավունք չունի լինել վատ բժիշկ:
Վ.Յ. Դանիլևսկի
Լավ բժիշկը միշտ հետազոտող է:
Վ.Ա. Մանասեին
Վատն է այն բժիշկը, որին այցելելուց հետո հիվանդը շարունակում է վատ զգալ:
Գ.Ա. Զախարին
Բժշկին անթույլատրելի է արտահայտելու իր տարակուսանքները հիվանդության բարեհաջող ելքի մասին: Նա պետք է խնայի հիվանդին և շրջապատողներին, որոնցից երբեմն ստիպված ես թաքցնել իսկությունը` ի շահ հիվանդի:
Ս.Պ. Բոտկին
Նա, ով ընտրել է բժշկի աշխատանքը, պետք է երդում տա, որ ազնիվ կծառայի իր ժողովրդին:
Ն.Ի. Պիրոգով
Պետք չէ լինել միջակ բժիշկ: Ավելի լավ է չլինել բժիշկ, քան լինել վատ բժիշկ:
Մ.Յ. Մուդրով
Կարդացեք նաև
Քո մասնագիտությունն այն եզակիներից է, որում գործունեությունդ սկսելուց առաջ պարտավոր ես երդվել` զինվորի նման: Այս հանգամանքն ընդգծում է մասնագիտությանդ կարևորությունը...
Միայն բացահայտելով հիվանդության բոլոր պատճառները` ներկա բժշկությունը կվերածվի ապագա բժշկության, այսինքն` հիգիենայի, բառիս ամենալայն իմաստով...
Բժիշկը կարող է տիրապետել հզոր ճանաչողական տաղանդի, որսալ իր նշանակության ամենանուրբ դետալները, և ողջը կմնան անպտուղ, եթե նա չունի հիվանդի հոգին գրավելու ու ենթարկեցնելու ընդունակություն...
Որքան գիտությունն առաջ ընթանա հիվանդությունների պատճառականության մեջ, այնքան կմեծանա այն ընդանուր համոզմունքը, որ հիվանդություններն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել...
Միայն մտածել. ինչ հնարամիտ ու բարդագույն գործընթացներ են անընդմեջ կատարվում օրգանիզմում, որպեսզի պահպանեն մեր առողջությունը, և ինչ հիմար ու անշնորք ենք գործում կյանքում մենք ինքներս...
Երբ տեսնում եմ սեղաններ` լցված ամենայն ուտեստներով, խորտիկներով, ինձ թվում է, որ ամեն մեկի տակ, ինչպես դարանում, թաքնված են հոդախտը, ոսկրախտը և շատ այլ ախտեր...
Միայն բացահայտելով հիվանդության բոլոր պատճառները` ներկա բժշկությունը կվերածվի ապագա բժշկության, այսինքն` հիգիենայի, բառիս ամենալայն իմաստով...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն